Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ.
«Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»,- ասված է թագուհու ուղերձում, հաղորդում է Հայաստանում ՄԹ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: