News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է  իսլամական պետության կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը:

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի կողմից տարածված հայտարարությունում ասվում է.

« Գերմանիայի բողոքական եկեղեցին սարսափով եւ զայրութով է արձագանքել իսլամական պետության կողմից սիրիական Դեյր Էլ Զորի հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Տիգրան Բեկչյանին ուղղված համերաշխության նամակում Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս Շնայդերը եւ արտերկրի հարցերով եպիսկոպոս Պետրա Բոսե-Հուբերն իրենց կարեկցանքն են հայտնել. «Մենք գիտենք, որ այս եկեղեցին նաեւ Ցեղասպանության հուշահամալիր էր, որն հավերժացնում էր 1915թ. հայ քրիստոնյաների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածի հիշատակը:

Տեղյակ լինելով այս սարսափելի ավերիչ գործողություններին՝ խնդրում եմ վստահ եղեք, որ մենք  մեր համերաշխությունն ենք հայտնում հայ հավատացյալ քույրերին եւ եղբայրներին, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են իսլամական պետության գործողություններից, եւ աղոթում ենք նրանց համար»:

Սիրիական Դեյր Էլ Զորի հայկական եկեղեցին, որը հիշեցնում էր 1915թ. ավելի քան 1,5 մլն հայերի կոտորածների փաստը, ըստ լրատվամիջոցների  իսլամական պետության կողմից  հիմնովին պայթեցվել է:

«Մենք մերժում ենք ինչպես «Իսլամական պետության» կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը, այնպես էլ կրոնական եւ պատմական տեղագրության ոչնչացումը»,- նշել են Շնայդերը եւ  Բոսե-Հուբերը:

«Մենք վստահ ենք, որ եկեղեցիների եւ հուշավայրերի ավերումը երբեք չի կարող սրբել տեղի ունեցած անարդարության մասին հիշողությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ