News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական ոչ իշխանական երկու ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը, այսօր՝ սեպտեմբերին 29-ին ստորագրահավաք են կազմակերպելու Ազգային ժողովում՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հետ կանչելու եւ  դրանում առաջարկվող  փոփոխությունները արտահերթ քննարկման դնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի առջեւ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տոնավաճառների առեւտրականներին տեղեկացրին պատգամավորներ Միքայել Մելքումյանը եւ Արամ Մանուկյանը։ Նշենք, որ դրա համար  անհրաժեշտ է հավաքել առնվազն 44 ստորագրություն։ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը այս գործընթացին ներգրավելու են նաեւ ոչ իշխանական մյուս երկու ուժերին՝ ՀՅԴ եւ «Ժառանգություն»։

Նրանք ցուցարարներին տեղեկացրին, որ մտադիր են շրջանառության մեջ դնել այլընտրանքային օրինագիծ, որն առեւտրականներին հնարավորություն է տալու ընտրելու՝ հին օրենքով աշխատել, 3,5 տոկոս հարկ տալ եւ զերծ մնալ հարկային մարմնին շրջանառության  մասին տեղեկատվություն տրամադրելուց, թե նոր օրենքով աշխատել, վճարել 1 տոկոս հարկ, բայց հարկային մարմնին ներկայացնել տեղեկատվություն։

Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի բողոքի ցույցեր են անցկացրել կառավարության առջեւ՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ