News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը կրկին ցույց տվեց, որ դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային իրավունքի  նորմերի եւ սկզբունքների հիման վրա:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարքի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հիշատակված կազմակերպությունների շարքում չկան ԵԱՀԿ-ն եւ Մինսկի խմբի համանախագահները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հինմախնդրի կարգավորմամբ եւ ունեն միջազգային հանրության միջնորդության մանդատ, եւ այս խնդրի հանգուցալուծման նպատակով աջակցում են կողմերին:

Այն կազմակերպությունները, որոնք հիշատակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, ոչ միայն չունեն այս մանդատը, այլեւ չեն զբաղվում այս հարցով։ Ադրբեջանի փորձում է տեղափոխել բանակցային գործընթացը այլ ձեւաչափեր, որտեղ չկա խորը պատկերացում այս հիմնախնդրի վերաբերյալ»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ դա եւս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։ Պատրաստ չէ հանգուցալուծմանը միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային իրավունքի  նորմերի եւ սկզբունքների, դրույթների հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների  ղեկավարների հայտարարություններում: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է այս հինգ հայտարարություններում ներկայացված դրույթների, առաջարկությունների, սկզբունքների հիման վրա շարունակել բանակցություններն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում հայտարարել են «Ադրբեջանի հետ լավ գործընկերային հարաբերությունների մասին»
Դրա մասին սոցցանցերում գրել է ծրագրի գործադիր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միխալ Մլինարը...
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ