News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող մի քանի հարյուր առեւտրականներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 29-ի առավոտից հավաքվել էին Ազգային  ժողովի շենքի մոտ, քիչ առաջ հանդիպեցին ոչ իշխանական ուժերի՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի  ներկայացուցիչ պատգամավորները:

Պատգամավորները բողոքող առեւտրականներին վստահեցրին, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը կհավաքվի մինչեւ վաղը, եւ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկած օրենսդրական նախագիծը:

«Այն օրենսդրական փոփոխությունները, որ մենք նախատեսել ենք, ներկայացնելու ենք արտահերթ նստաշրջանին: Խոսքն առաջինը 58.35 միլիոն դրամ շրջանառության մասին է, որը առաջարկելու ենք բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ: Եվ երկրորդ՝ նախատեսում ենք ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան աշխատել 1% փաստաթղթավորումով, իրենք կընտրեն, չզրկենք իրենց այդ հնարավորությունից: Իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5%-ով, իրենք այդպես կաշխատեն»,-հավաքվածներին դիմեց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ կարճ ժամկետում կհրավիրվի արտահերթ նիստ եւ հարցը կքննարկվի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը առեւտրականներին հորդորեց վճռական լինել եւ պայքարից հետ չկանգնել: Նա նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելը միայն առաջին քայլն է, չի բացառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորները տապալեն այն:

Պատգամավորների խոսքը ոգեւորեց առեւտրականներին, նրանք համաձայնեցին պատգամավորների հետ:

Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի բողոքի ցույցեր են անցկացրել կառավարության առջեւ՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ