News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի արտգործնախարարությունը հերթական անգամ խիստ կերպով է պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը՝ խորհուրդ տալով ուշադրություն դարձնել իր երկրում ազատությունների ոտնահարումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ-ին:

Աղբյուրի համաձայն, թուրք նախագահը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած իր ելույթի ժամանակ կրկին զրպարտություններ է տարածել Եգիպտոսում տիրող իրավիճակի շուրջ: «Վերջին 12 տարիների ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքին ուշադիր հետեւող ցանկացած մեկը կարող է եզրահանգել, որ պարոն Էրդողանը, որ իրեն համարում է դեմոկրատիայի հովանավոր ու արաբական գարնան հեղափոխության պաշտպան, իրականում շատ հեռու է դեմոկրատիայի ոգուց: Այսպիսով, նա այնպիսի իրավիճակում չէ, որպեսզի այլոց դեմոկրատիա եւ մարդու իրավունքների հարգանք սովորեցնի», - պարբերականը մեջբերում է Եգպիտոսի ԱԳՆ-ի հաղորդագրությունը: 

«Նախքան ուրիշի գործերի մեջ քիթը մտցնելն ու իրեն դեմոկրատիայի հովանավոր հռչակելը, Եգիպտոսը պարոն Էրդողանին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել իր վրա եւ ուղղել իր ավտորիտար վարքագիծն ու բարեփոխել սարսափելի վիճակում գտնվող մարդու իրավունքների ոլորտը», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Թուրք-եգիպտական հարաբերությունները կտրականապես վատթարացել են Եգիպտսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ