News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն: Ադրբեջանի երիտասարդ սերունդը աճում է ողջ հայության նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

«Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայի ժողովուրդը քվեարկեց սեփական երկրի ապագայի համար. Այն բացառապես շոտլանդական ժողովրդի որոշումն էր՝ վճռել սեփական ճակատագիրը՝ կամքի ազատ արտահայտմամբ: Ժողովրդի կամքի անվերապահ իրագործումը դարձավ ամբողջական պայման պետության գործունեության: Դա այն ժողովուրդն է, որը կրողն է ինքնիշխանության եւ ուժի միակ աղբյուրի: Սա դեմոկրատիայի հիմնական սկզբունքն է եւ ազատ, առաջադեմ, մրցունակ ու բարգավաճ երկրի հաստատումը:

Շոտլանդիայի հանրաքվեն ինքնին կարեւոր ֆենոմեն է: Ժողովրդի ապագան վճռվեց կամքի ազատ արտահայտմամբ: Դեմոկրատիայի օրրան հանդիսանալով՝ Բրիտանիան –Եվրոպական միության անդամը, եւս մեկ անգամ բոլոր ազգերի համար դարձավ օրինակ, թե ինչպես պետք է գործի ժողովրդավարական երկիրը: Շոտլանդական հանրաքվեն մեծ կարեւորություն ունի համաշխարհային ողջ հանրության համար, եւ հավատում եմ, արդեն օրինակ է քաղաքակիրթ աշխարհի համար»,- նշել է Նաղդալյանը:

Նրա խոսքով, 90-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղը նույնպես փորձ արեց խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը վճռելու: «Այն անցկացվեց միջազգային դիտորդների ներկայությամբ, համապատասխանելով միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին եւ համաձայն ընթացիկ օրենսդրության: Սակայն այս փորձը Ադրբեջանի կողմից արձագանքվեց ամենադաժան կերպով: Այս երկրի իշխանությունները ջարդեր իրականացրեցին ուղղված հայ բնակչության դեմ, զանգվածային տեղահանում, էթնիկ բնաջնջում, որոնք ուղեկցվում էին լայնամասշտաբ ագրեսիայով եւ ի վերջո՝ պատերազմով Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասել է Նաղդալյանն ու հավելել. «Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վարում են թշնամանքի եւ քսենոֆոբիայի քաղաքականություն: Ադրբեջանի երիտասարդ սերունդը աճում է ողջ հայության նկատմամբ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Որեւէ քայլ չի իրականացվել ՝ պատրաստելու հասարակությանը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Երկու երկրների հասարակությունների միջեւ կոնտակտ հաստատելու, վստահություն կերտելու ցանկացած փորձ ադրբեջանական հասարակության մեջ հանդիպում է Ադրբեջանի իշխանությունների խիստ դիմադրությանը եւ դաժանորեն ճնշվում է»:

Նա նկատել է, թե  բացահայտ է դառնում, որ հանրաքվեները աստիճանաբար դառնում են ամենաօրինական գործիքներից մեկը՝ էթնիկ կոնֆլիկտները լուծելու համար: «Պատահական չէ, որ 20 տարի անց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման կարեւոր սկզբունքներից մեկը, որն առաջարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինքնորոշման իրավունքն էր՝ օրինականորեն պարտադրվող հանրային կամարտահայտությունը՝ հանրաքվեի միջոցով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը եւ կօգնի կենտրոնացնել ջանքերը՝ զարգացնելու անհրաժեշտ մեխանիզմներ եւ պայմաններ՝ հասարակությունների խաղաղ գոյակցության»,- ամփոփել է պատվիրակության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ