Ադրբեջանում երիտասարդի կողմից իր սիրելիին առաջարկություն անելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Սումգայիթի բնակիչ Մանսուր Մահիր օղլու Յաղուբովը առեւանգել է իր սիրած աղջկան եւ նստեցնելով իր մեքենան (պետական համարներով), փորձել է տանել անհայտ ուղղությամբ: Երիտասարդը աղջկան առաջարկել է իր ձեռքն ու սիրտը, բայց վերջինս մերժել է եւ պահանջել է իրեն վերադարձնել տուն:
Այդ ժամանակ Մանսուրը հանել է բենզինով լի տարան, լցրել իր ու աղջկա վրա եւ վառել կրակայրիչը:
Ստացված վնասվածքներից տղան տեղում մահացել է, իսկ աղջիկը տեղափոխվել է Սումգայիթի քաղաքային հիվանդանոց: