Սեպտեմբերի 30-ին Կալիֆոռնիայի Բել Գարդենսի քաղաքապետի եւ կնոջ միջեւ վեճ է ծագել, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Վեճը կռվի է վերաճել: Կրտսեր որդին փորձել է միջամտել, սակայն քաղաքապետի կինը հանել է ատրճանակը եւ մի քանի անգամ կրակել ամուսնուն: Քաղաքապետի կինը ձերբակալված է եւ ներկայումս կալանքի տակ է:
Աղբյուրը նշում է, որ 45-ամյա քաղաքապետ Դանիել Կրեսպոն մահացել է հիվանդանոցում: