News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տերյան 19 հասցեում գտնվող «Պաուլաներ» գարեջրատանը տեղի ունեցած դանակահարության հետեւանքով «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված 58-ամյա Սերգեյի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ առկա է դրական դինամիկա: Հավանաբար մինչեւ շաբաթվա վերջ նա կտեղափոխվի Վերակենդանացման բաժանմունքից:

Ի դեպ, նրան դանակահորղ Ավետ Օհանջյանը դեռ չի հայտնաբերվել: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 104 (սպանություն» եւ 112 (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով, ընթանում է քննություն:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի սուր կտրող-ծակող վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ոմն Ավետ Օհանջանյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել երեք անձանց՝ Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին եւ Արմեն Հարությունյանին: 58 թվականին ծնված Սերգեյ Ս.-ն վնասվածք է ստացել որովայնի շրջանում, իսկ 1975թ. ծնված Արման Փարսադանյանը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում: Նա գիտակցության չգալով, մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ