News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Մինվոդի քաղաքում հոկտեմբերի 5-ին հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի առիթով ցույց կանցկացվի: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Ռուսաստանի Հայերի միության Ստավրոպոլի շրջանային բաժանմունքի նախագահ Գեորգի Սաֆարովը:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում  զանգվածային կռիվ էր տեղի ունեցել. 36 մարդ ներխուժել էին բուժհաստատություն եւ ծեծել ներսում գտնվող տղամարդուն՝ 31-ամյա Անատոլի Լարիոնովին: Վերջինս ավելի ուշ վախճանվել էր Պյատիգորսկի հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Տարածաշրջանային ստավրոպոլյան հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը եւ Ռուսաստանի Հայերի միության շրջանային բաժանմունքը ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ին Մինվոդիում ծեծկռտուքի մասնակցիների գործողությունները դատապարտողներին դիմել են ուղերձով. «Մենք խորապես ցավակցում ենք տուժածներին եւ պատահածը որակում ոչ միայն կենցաղայի վեճ, այլ մեր հասարակության առանձին սոցիալապես վտանգավոր անդամների ամոթալի հանցագործություն, որը հակասում է ռուսական օրենսդրությանը, Հյուսիս-Կովկասյան համայնքի ավանդական նորմերին, համամարդկային բարոյականությանը եւ քրիստոնեական արժեքներին», - ասվում է ուղերձում: Միունույն ժամանակ մտահոգություն է  հայտնվում, որ առանձին ապակառուցողական ուժեր նշված իրավիճակը ներկայացնում են՝ որպես ազգամիջյան կոնֆլիկտ՝ թեեւ կալանավորվածների ու կասկածյալների թվում տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ կան:

Պյատիգորսկի գերագույն դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում է  ընդունել 2 ամսով կալանավորել զանգվածային ծեծկռտուքի գործով գլխավոր կասկածյալներին՝ Անդրանիկ Ցականյանին եւ Եվգենի Սմիրնովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ