Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսավոր հրացան, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի եւ 2 ցինկապատ տարա, որոնց մեջ առկա էր 5.45 մմ տրամաչափի 2160 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: