Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օրերս հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք:
Պարզվել է, որ Վանաձորի բնակիչ, 68-ամյա Գուրգեն Գեւորգյանն իրեն պատկանող ավտոտնակում պահել է «Բերետտա» տեսակի 2 ատրճանակ եւ փամփուշտներ:
Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: