News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մինվոդիի հիվանդանոցի զանգվածային կռվի գործով եւս երկու կասկածյալ է ձերբակալվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

Ըստ նրա՝ ձերբակալվել են 20-ամյա Մաքսիմ Ցականյանը եւ 17-ամյա դեռահաս, որոնք մասնակցել են Ռուսլան Աբդուլժալիլովի եւ բուժքույր Նինա Ստանկայի ծեծելու գործողությանը:

Դատարան միջնորդագիր է ուղարկվել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ավելի վաղ ձերբակալվել էին Անդրանիկ Ցականյանը, Եվգենի Սմիրնովը եւ Սամվել Մանուչարյանը: Հայտնի է դարձել Անատոլի Լարիոնովին ծեծողներից եւս 4-ի ինքնությունը: Նրանք բոլորը հետախուզվում են, նշել է  Մարկինը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 20-ին Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում  զանգվածային կռիվ էր տեղի ունեցել. 36 մարդ ներխուժել էին բուժհաստատություն եւ ծեծել ներսում գտնվող տղամարդուն՝ 31-ամյա Անատոլի Լարիոնովին, որն ավելի ուշ վախճանվել էր Պյատիգորսկի հիվանդանոցում, նաեւ մարմնական վնասվածքներ էին հասցրել Ռուսլան Աբդուլժալիլովին եւ բուժքույր Նինա Ստանկային:  Դեպքից անմիջապես հետո հարուցվել էին քրգործեր՝ «Խուլիգանություն» եւ «Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը» հոդվածներով: Ավելի ուշ հոդվածներից մեկը վերաորակավորվել էր՝ «Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է տուժածի մահվան»:

Լայն արձագանք ստացած հանցագործության պատճառով Մինվոդիի իշխանությունները չեղյալ են հայտարարել հոկտեմբերի 4-ին քաղաքի օրվան նվիրված միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ