News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին «մտահոգում է», որ ԱԺ ոչ իշխանական քառյակը հանրահավաքներ է անցկացնում մարզերում, լարում իրավիճակը, մինչդեռ ինքը ցանկանում է, որ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները քաղաքական ուժերը միասին լուծեն:

Այսօր` հոկտեմբերի երկուսին, լրագրողների հարցին, թե ինչու Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց, թե «մարտի մեկ ե՞ք ուզում», այսպես պատախանեց Հովիկ Աբրահամյանը. «Այն ձեւաչափը, որ ընտրել են` գնալ մարզեր, հանրահավաքներ անցկացնել, ինձ մտահոգում է: Ինձ համար կարեւոր է, որ գնան, ցիվիլ ձեւով անեն միտինգ: Իմ մտահոգությունն այն է, որ չգնան, այդ տոնով չխոսեն, չեմ ուզում` նորից Մարտի մեկ լինի: Իսկ մենք առաջարկում ենք` եկեք միասին քննարկենք, ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծենք: Ես իմ մտահոգությունն եմ հայտնել»:

Հարցին, թե ինչ կփոխվի եռյակի համապետական հանրահավաքից հետո, վարչապետը պատասխանեց. «Էսօր ամսի քանի՞սն է, երկուսը չէ՞: Մինչեւ տասը ժամանակ կա, սպասենք»:

Նշենք, որ հոկտեմբերի տասի համապետական հանրահավաքին ընդառաջ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իրազեկման հավաքներ են անցկացնում մարզերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ