News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում այսօր՝ հուլիսի 9-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջեւ։

Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՅԴ-ից:

Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ։

ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ Անահիտ Աղոյանը, Ադրինե Ավագյանը, Աշոտ Այվազյանը, Վարդան Վարդանյանը եւ Հրաչ Համբարձումյանը։ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Շաղիկ Մարուխյանը եւ Աշոտ Սիմոնյանը։

Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ունեն համատեղ անցած ճանապարհ, եւ այժմ տեսանելի են համագործակցության հեռանկարները երկրում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։

ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Եղոյանը նշել է, որ երկու կուսակցությունները երկրում առկա իրավիճակը նույն ձեւով են վերլուծում, եւ այդ հարցում կա փոխըմբռնում` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտն արգելք է ցանկացած առաջընթացի համար։

ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Դաշնակցության նախաձեռնած ոլորտային հանձնախմբերի աշխատանքը, ինչպես նաեւ որոշ օրենսդրական նախաձեռնությունների առընչությամբ կուսակցության տեսակետները։ Նա ներկայացրել է նաեւ Դաշնակցության «Զարգանալ` չզիջելով» հայեցակարգի կարեւորությունը եւ դրա շուրջ համախոհ ուժերի համախմբման անհրաժեշտությունը։

Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել միջկուսակցական շփումները ներքաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի այս նախաձեռնության նպատակն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական առողջ ուժերի հետ քննարկել երկրում տիրող քաղաքական իրավիճակը եւ մի շարք հարցերի ուղղությամբ ճշգրտել մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ծառուկյանի դաշինքում քաոս է. ՍԴՀԿ-ի հետ բանակցությունները շարունակվում են
Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի պաշտոնին վերադառնալը հաստատել էր նաեւ Նաիրա Զոհրաբյանը շեշտելով...
Ամենաշատ