News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքն իշխանությունները երկու ամիս տարբեր հարթակներում քննարկել ենք, սակայն ոչ մի քաղաքական ուժ մտահոգություն չի հայտնել այդ ընթացքում: Այս մասին այսօր` հոկտեմբերի երկուսին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Անհասկանալի եւ անընդունելի է, որ մենք առաջարկում ենք համագործակցել, ժողովրդի խնդիրներին լուծում տանք, իսկ իրենք լարում են իրավիճակը: Մենք առաջարկում ենք, որ բարեփոխումների փաթեթ քննարկենք: Հենց օրինակ շրջանառության օրենքի մասին մենք քննարկումներ ենք արել, սակայն ոչ մի քաղաքական ուժի կողմից բացասական կարծիք չեմ լսել: Սխալ է միանալ, կոչեր անել, լարել իրավիճակը, դա ո՞ւմ շահից է բխում»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը չի հասկանում, թե ինչու պետք է նոր օրենքը կասեցնել: Նրա կարծիքով` ժողովուրդը պարզապես չի պատկերացնում այս օրենքի առավելությունները:

«Եթե տեխնիկական խնդիրներ կան, թող ասեն, լուծենք մասին, իսկ իրենք ասում են` կասեցրեք: Ինչ վերաբերվում է փաստաթղթավորմանը, ապա եթե հարկային մարմինը տեսնում է, որ առանց փաստաթղթի է աշխատում, ապա մեկ անգամ պետք է զգուշացնի, երկրորդ անգամ տուգանի»:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ