News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

1988թ. ազգովի կանգնեցինք, հաղթեցինք, անկախացանք, պատերազմը հաղթեցինք, սահմանը պահեցինք, իսկ այսօր՝ 20 տարի անց, երկրի ներսում պարտվում ենք երկու-երեք հոգու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւան քաղաքում խորհրդարանական ոչ իշխանական եռյակի (Ժառանգություն, ՀԱԿ, ԲՀԿ) հանրահավաքին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Թողել ենք մարտի դաշտը՝ մեր տունը, ու քոչել ենք։ Բա է՞ս ա մեր թասիբը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ տպավորություն է, թե «մենք քնի մեջ ենք, մեզ կախարդել են, մենք վախեցել ենք»։

Նրա խոսքով՝ եկել է «մի քանի թալանչիների ու փողը Աստված դարձնողների առջեւ ծնկի գալ, աղոթել եւ ենթարկվելու» փոխարեն հակառակն ապացուցելու։

«Ովքե՞ր են էս երկրի գլխին կանգնած։ Հեծնել են, ու ոչ միայն հեծնել են, ձեզ էլ ասում են՝ գնացեք, որպեսզի մենք հեշտ ապրենք, թալանենք, լափենք, տրաքենք ու մնանք էստեղ առանց ձեզ»,- ասաց Արամ Մանուկյանը։

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Արամ Մանուկյանն ասաց, որ «այն իշխանությունը, որը Ցեղասպանություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ, իրավունք չունի Ցեղասպանությունը նշել»։

«Ցեղասպանությունը պետք է բարոյական մարդիկ նշենք, ովքեր հային բերում ենք Հայաստան։ Այն իշխանագողը, որը հային հեռացնում է Հայաստանից, նա Ցեղասպանություն բառն արտասանելու իրավունքը չունի»,- ասաց ՀԱԿ պատգամավորը։

Արամ Մանուկյանի խոսքով՝ այսօր Հայաստանում 25-60 տարեկան բոլոր տղամարդկանց աչքը դրսում է, ով գնում է՝ հորեղբոր տղային է տանում, կանայք չեն ամուսնանում, չեն ծննդաբերում, երկրում մնացել են միայն նրանք, ովքեր չեն կարող գնալ, «մի քիչ էլ դպրոցականներ»։ ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց, որ 15 տարի առաջ Հայաստանում 600 հազար աշակերտ կար, այսօր՝ ընդամենը 350 հազար, այն էլ՝ «կեղծված թվերով», երկրում թոշակառուներն ավելի շատ են, քան երիտասարդները, որոնց 60-5 տոկոսը եթե փող ունենա, տոմս է գնելու ու հեռանա երկրից։

Նշելով, որ ոչ իշխանական եռյակը երկրում փոփոխություն կատարելու հնարավորություն է տալիս, Արամ Մանուկյանը ժողովրդին առաջարկեց միանալ եռյակին որպես չորրորդ կամ առաջին ուժ։

«Եթե թիկունքիդ ժողովուրդ չկա, 50 պատգամավորը ոչինչ են, դու ոչինչ ես, շատախոս ես, ընդամենը միկրոֆոն քրտնացնող»,- ասաց Արամ Մանուկյանը՝ բոլորին կոչ անելով հոկտեմբերի 10-ին լինել Ազատության հրապարակում։

«Հոկտեմբերի 10-ին սկսում ենք»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ