News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուբլու փոխարժեքի անկումը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. Առաջինը Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներն են, իսկ երկրորդը՝ եվրո- դոլար հարաբերակցությունը, որտեղ դոլարը ամրապնդում է իր դիրքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նա շեշտեց, որ դա կապված է ԱՄՆ-ի տնտեսության արձանագրած որոշակի աճի հետ, ինչի արդյունքում գործազրկությունը նվազել է, անշարժ գույքի գները՝ բարձրացել եւ այս առումով լուրջ աշխուժացում է նկատվում ԱՄՆ-ում:

Պատգամավորը նշեց նաեւ, որ մեծ նշանակություն ունի նաեւ ռուսական տնտեսության աճի դանդաղումը, ինչի հետեւանքով բավականին ծրագրեր խափանվել են: Դրա վրա, նրա կարծիքով, ազդեցություն են ունեցել նաեւ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները:

Միքայել Մելքումյանը շեշտեց, որ ռուբլու փոխարժեքի անկումը Ռուսաստանի համար ունի երկակի ազդեցություն, հնարավոր է՝ այն բերում է արտահանման աճի խթանման:

ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ ռուբլու արժեզրկումը ազդում է նաեւ Հայաստանի տնտեսության վրա: Բացասական ազդեցությունն է այն, որ կկրճատվի Ռուսաստանից եկող տրանսֆերների ծավալը:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները լավ առիթ են հայկական ընկերությունների համար ռուսական շուկան գրավելու համար, պատգամավորն ասաց, որ ռուսական շուկան կայուն է եւ շատ մեծ, եւ արտահանման մասով կարող են օգտվել հատկապես գյուղատնտեսության վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, շինարարական ընկերությունները եւ ստեղծված վիճակը կարող է նպաստել կապիտալի ազատ տեղաշարժին: Բայց, մյուս կողմից էլ, պատգամավորի կարծիքով, գյուղանտեսության ուղղությամբ հայկական ընկերությունները չեն կարող այդ ծավալի արտադրանք արտահանել, անհրաժեշտ է ծավալների ընդլայնում, իսկ դրա համար՝ լրացուցիչ ռեսուրսներ, բայց խնդիրն հենց ռեսուրսների հայթայթման մեջ է, քանի որ մեր բանկերը բարձր տոկոսադրույքներով են վարկ տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ