News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոմա Գասպարյանի գործով քննությունը սառեցված է, ինքն էլ «անորոշ նստած է»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը: «Ոչ մի նորություն չկա, դեռ կալանքի տակ է, անորոշ նստած է, քննությունը սառեցված է, դեռ «զադերժկա» են անում, չգիտեմ, երեւի սպասում են քաղաքական իրավիճակը ոնց կդասավորվի, ըստ այդմ իրենք կվարվեն»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ հասել են առերեսումների փուլին, սակայն ոչինչ չի արվում, որովհետեւ տուժողը Հայաստանում չէ, քննությունը դանդաղ է ընթանում: «Բողոքողը հո գիժ չի՞, որ հայտնվի, նրան կարգավիճակ էր պետք, որ հետապնդման մեջ է, նեղում են, հետապնդում են որպես փոքրամասնոթյուն, այդպես գնացել է, իրեն տուն, տեղ, աշխատանք է ապահովել եւ ապրում է: Եթե չկա տուժող, բողոքող կողմ, պետք է ստիպված բաց թողնեն»,-ասաց պատգամավորը:

Կալանքը անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը հավանաբար այս շաբաթ նրանք կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում: Նրանք սպասում են, թե երբ քրեական գործի նախաքննությունը կավարտվի, այն կուղակեն դատարան, որտեղ Ռուստամ Գասպարյանի վստահեցմամբ հիմք չունենալու պատճառով որդուն ազատ կարձակեն:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էրհետեւյալը. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է,18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ