News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՌԴ Կրասնոդարի երկրամասում «Սոլիդարնոստ» շարժման ակտիվիստ Վիկտոր Չիրիկովին դանակահարել ենանհայտ անձինք՝ նրա մեքենայի հետեւի ապակու վրա երկրի նախագահի հրաժարականը պահանջող գրության պատճառով: Այս մասին հաղորդում է NEWSru-ն:

«Պուտին, հեռացիր» գրությամբ մեքենայի լուսանկարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է իրավապաշտպան կազմակերպությունների միջտարածաշրջանային ասոցիացիայի նախագահ Պավել Չիկովը:

«Ես մեքենան կայանեցի այնտեղ, որտեղ հաճախ եմ կայանում: Հետեւից կայանեց կապույտ «ՎԱԶ-2109»-ը»,-ասել է տուժածը:

Բացի ձեռքերի վնասվածքներից, ակտիվիստը դանակի հարվածներ է ստացել նաեւ ոտքերին: Ակտիվիստը չի դիմել իրավապահ մարմինները՝ համարելով դա անօգուտ:

2011-ի օգոստոսին Չիրիկովի վրա հարձակվել էին Սեւ ծովի ափին գտնվող «Տկաչեւի ամառանոցի» անվտանգության աշխատակիցները: Այն ժամանակ քրեական գործը կարճվել էր: Իսկ 2013-ի օգոստոսին, երբ ակտիվիստը մասնակցել էր «Ուտրիշ՞ արգելոցի պաշտպանությանը, քարով հարվածել էին նրա գլխին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ