News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 19-ի հանրահավաքին իր ելույթով աջակցել է Մերիլենդի նահանգապետի դեմոկրատ թեկնածուին, սակայն նրա ելույթը տապալվել է. ընտրողներն սկսել են լքել հանրահավաքը, հայտնում է Reuters-ը:

«Դուք պետք է քվեարկեք», - անընդհատ կրկնել է Օբաման` Մերիլենդ նահանգի հանրահավաքում պաշտպանելով թեկնածու Էնթոնի Բրաունին: «Այլեւս ոչ մի պատճառաբանություն: Ապագան մեզանից է կախված», - ասել է Օբաման:

Դպրոցի մարզասրահում տեղի ունեցող հանրահավաքին ներկա է եղել շուրջ 8000 հավանական ընտրող: Սակայն մարդկանց հոսքը շարունակվել է, ինչն Օբամային ստիպել է ընդհատել  ելույթը:  

Աղբյուրը նաեւ նշում է, որ  դեմոկրատական կուսակցության բազմաթիվ թեկնածուներ  դեմ են  Օբամայի ներկայությունը նախընտրական միջոցառումներին` նախագահի ցածր վարկանիշի պատճառով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ