News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մաքսանենգության և Իրանից Հայաստան թմրանյութեր անցկացնելու համար մեղադրվող Երեւանի բնակիչ Արսեն Տիրատուրյանը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ցուցմունք տվեց,որում ընդունեց իր մեղավորությունը եւ պատմեց՝ ինչպես է ձեռք բերել թմրամիջոցն ու ինչ նպատակով: 

«Այս տարվա մարտին Իրան էի մեկնել մեքենա գնելու նպատակով և  լիազորագիր ստանալու խնդիր ունեի, այնտեղ ինձ դիմավորել է պարսկահայ Սաշիկը, ում ճանաչում եմ Իրան կատարած նախորդ այցից: Այդ ժամանակ նրանց Նոր տարի էր, դրա համար լիազորագիր ստանալս հետաձգվում էր: Սաշիկը տարավ ինձ մի տեղ, որտեղ մի մարդ ցուցադրեց իր ունեցած թմրամիջոցները: Որոշեցի գնել` անձնական օգտագործման համար, 100 դոլարի դիմաց տվեց երկու ցելոֆանե տոպրակ և երկու սևավուն մուգ զանգվածներ»,- իր ցուցմունքում նշեց Տիրատուրյանը:

Ամբաստանյալի խոսքով՝ ինքը ձեռք բերած հաշիշ և ափիոն տեսակի թմրամիջոցները փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակներում և հետանցքում թաքցնելով` մաքսանենգությամբ փորձել է անցկացնել Մեղրու մաքսատնով: Տիրատուրյանի «օպերացիան» , սակայն, չի հաջողվել և մաքսատնից 36 -ամյա Արսենին ուղեկցել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ էլ  հետազոտել և հայտնաբերել են թմրամիջոցը:

Մեղադրող դատախազ Բաղդասարյանի ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ գործի կապակցությամբ արված տոկսիկոքիմիական փորձաքննության արդյունքում Տիրատուրյանի մեզի և մազածածկույթի մեջ հայտնաբերված թմրամիջոցների օգտագործման վաղեմությունը համընկել է նրա՝ կալանքի տակ եղած ժամանակահատվածին: Տիրատուրյանն այս փաստը չկարողացավ բացատրել և պնդեց, որ կալանավայրում թմրամիջոց չի օգտագործել:

Նարկոլոգիական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արսեն Տիրատուրյանը տառապում է հոգեկան խանգարումով, ինչն առաջացել է թմրադեղերի կախվածությունից: Նշենք, որ մեղադրյալն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը  կողմերին ժամանակ տվեց նոր միջնորդությունների և ճառերի փուլին նախապատրաստվելու համար և դատական նիստը հետաձգեց մեկ ամսով: 

Արսեն Տիրատուրյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 215-ի 2-րդ մասով՝ մաքսանենգություն, որը պատժվում  է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ