News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել 2014 թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով,տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երեւան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ, ապա կոտրելով բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:

Դեպքի առթիվ 16.06.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քննության ընթացքում «Կիվի» սուպերմարկետից ստացվել է դեպքի տեսագրությունը (Տեսանյութը` կից )։

Ովքեր ճանաչում են կամ որեւէ տեղեկություն ունեն տեսագրությունում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ն խնդրում է այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ