News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ռազմական եւ քաղաքացիական հետախուզությանը հատկացվող բյուջետային միջոցների ընդհանուր ծավալը 2010թ. համեմատ կրճատվել է 15%-ով, հայտնում է Reuters-ը։

2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014 թ. սեպտեմբեր ԱՄՆ կառավարությունը հետախուզական ծառայությունների գործունեության համար ծախսել է  67,9 մլրդ դոլար, որը 300 մլն դոլարով ավելի է նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ, սակայն 15%-ով պակաս` 2010 թ. համեմատ:

Փորձագետները ծախսերի կրճատումը կապում են Իրաքում ռազմական գործողությունների ավարտի եւ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հետ, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Այդ գործողությունները չափազանց թանկ էին ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքացիական գործակալությունների համար: Շուտով ծախսերը նորից կավելանան` Իրաքում վերսկսվող ռազմական գործողությունների եւ Սիրիայոմ դրանց ընդլայնվելու կապակցությամբ», - իրավիճակը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Բրյուս Ռիդելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ