Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքից ներքեւ ավտոմեքենա է շրջվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 23.00-ի սահմաններում՝ 1992 թ. ծնված Արա Ա.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 171-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ աջակողմյան դաշտում շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: