Կոնգոյում ամբոխը մահացու քարկոծել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեջ կասկածվող տղամարդուն։
Ըստ ականատեսների` երիտասարդը, որի ինքնությունը չի պարզվել, կասկածելի է թվացել ավտոբուսի ուղեւորներին: Նա տեղի բարբառով չէր խոսում: Ականատեսները հայտնել են, որ ամբոխը քարկոծելով սպանել է նրան, մարմինն այրել են, իսկ հետո` կերել, հայտնում է «Daily Mail»-ը:
Դեպքը տեղի է ունեցել Բենի քաղաքում մի շարք արշավանքներից հետո, որոնցում մեղադրում են Ուգանդայի իսլամական ADF-NALU խմբավորումը: Ուգանդացի գրոհայիններին մեղադրում են շուրջ 100 մարդու սպանության մեջ: Խմբավորումը գործում է նաեւ հարեւան Կոնգոյում: