News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Սելֆին այնքան մեծ տարածում է գտել աշխարհով մեկ, որ այն անում են անգամ էքստրեմալ պայմաններում։

Հոլանդացի լուսանկարիչ Փիթեր Վերհուգն ավելի հեռուն է գնացել եւ որոշել սելֆի անել սպիտակ շնաձկան հետ։ Լուսանկարիչը դուրս է եկել ջրի հատակ սուզվլու համար նախատեսված վանդակից, որպեսզի ինքնատիպ սելֆի անի իր թիկունքից մոտեցող սպիտակ շնաձկան հետ, հայտնում է Daily Mail-ը։

Մեքսիկայի ափերին ջրի  բարձր ջերմաստիճանի պատճառով նա կարողացել է երեք օրում չորս շնաձուկ տեսնել եւ սկսել է սելֆի անել բոլոր տեսակի շնաձկների հետ` «պարզապես զվարճանքի համար»: «Միայն հետո ես հասկացա, թե ինչպիսին են իրականում շնաձկները: Երբ դու քեզ հանգիստ ես պահում,  նրանք վտանգավոր չեն»,- ասում է 59-ամյա լուսանկարիչը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսաստանցի տիեզերագնաց Օլեգ Արտեմիեւը սելֆի էր արել ՄՏԿ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ