«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի Անբար նահանգում սպանել են Ալբու Նիմր ցեղի 50 ներկայացուցիչների, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ցեղի առաջնորդներից մեկին:
Վերջինս հստակեցրել է, որ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած արյունալի բախումների հետեւանքով 50 մարդ է զոհվել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Բացի այդ հաղորդվում է, որ գտնվել է նաեւ այդ ցեղի 35 ներկայացուցիչների զանգվածային գերեզմանը, ովքեր մարտեր են վարել «Իսլամական պետության» զինյալների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքում գտնվել է 150 իրաքյան սուննիների մարմինների զանգվածային գերեզման: