News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանամերձ գյուղերի համար անհրաժեշտ է սոցապահովման հատուկ ընթացակարգ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ֆինանսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» կառավարության օրինագիծը:

Նրա խոսքով՝ բավական չէ առաջարկել միայն գնդակոծության վտանգի տակ գտնվող հողերի հարկի փոխհատուցում, ինչպես նշվում է օրինագիծում: Պետք է հաշվարկել նաեւ այն շահույթը, որից զրկվում է գյուղացին, քանի որ այդ սպառնալիքի պատճառով չի կարող մշակել հողը: Սա պետք է հաշվի առնել գյուղացիների  սոցիալական վիճակի գնահատման եւ նպաստների հնարավոր նշանակման ժամանակ: Իսկ հողը, որը իրավաբանորեն պատկանում է գյուղացուն, չպետք է հաշվի առնվի սոցիալական ապահովվածության  ցուցանիշի հաշվարկման ժամանակ: «Մենք պետք է հասկանանք՝ ինչի կարիք ունեն այդ մարդիկ, որպեսզի տեսնենք, թե ինչ ծավալի օգնություն է նրանց անհրաժեշտ», - կարծում է Մինասյանը:

Նշենք, որ օրինագծի համաձայն, հակառակորդի հետ հակամարտությունից տուժող բնակավայրերի բնակիչները գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի վճարների 50% եւ հողի հարկի ու հակառակորդի կրակի տակ գտնվող օբյեկտների գույքահարկի ամբողջական փոխհատուցում կստանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ