Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է նույն ինտենսիվությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բայց իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
«Կրակոցները վերջին 10 օրվա նման ինտենսիվ են։ 10 օրում ավելացել են, էլ ավելանալու տեղ չկա։ Բայց իրավիճակը միշտ էլ վերահսկելի է մեր կողմից»,-նշեց նա։
Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13000 կրակոց: