News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տիեզերական տարածությունում կարող էին գոյություն ունենալ միջուկային պոտենցիալ ունեցող ուժեր կամ էակներ, որն օգտագործելու արդյունքում էլ, ենթադրաբար, ոչնչացվել է Մարսի վրա հնագույն կյանքը: Նման ենթադրություն է առաջ քաշել պլազմային մասնիկների ֆիզիկայի պրոֆեսոր, ԱՄՆ օդատիեզերական պաշտպանության հրամանատարության նախկին աշխատակից, ամերիկյան հետազոտող Ջոն Բրանդենբուրգը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Բրանդերբուրգն ընդգծել է, որ գոյություն ունեն Մարսի վրա միջուկային զգալի պայթյունի առկայության վառ ապացույցներ, որոնք ոչնչացրել են Մարսի երկու մասերի՝ Սիդոնիայի եւ Ուտոպիայի հնագույն բնակավայրերը: Նրա կարծիքով, պայթյունները ծրագրվել եւ իրականացվել են զարգացածության բարձր մակարդակ ունեցող էակների, հավանաբար՝ այլմոլորակայինների կողմից: Իսկ պայթյունի փաստի մասին է վկայում մոլորակի մակերեւույթի գույնը»,- գիտնականի աշխատության բովանդակությունն է մեջբերում գործակալությունը:

Բրանդերբուրգի հետազոտությունում նշվում է, որ հաշվի առնելով Մարսի մթնոլորտում իզոտոպների թիվը, որոնք նման են Երկրի վրա միջուկային աղետներից հետո արձանագրվածներին, Մարսը կարող է լինել քաղաքակրթության օրինակ, որը մակերեւույթից անհետացել է տիեզերքից միջուկային հարձակման արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ