News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մամուլի ազգային ակումբը ուղերձով դիմել է ԱԺ պատգամավորներին, որտեղ կոչ է անում գնահատել իրենք քվեարկության պատմական արժեքը եւ  հպարտորեն մերժել ԵՏՄ-ին միանալու ստորացուցիչ պայմանագիրը:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Հազարամյակներ գոյատեւած մեր ժողովուրդը եւ նրա վերականգնված 23-ամյա անկախ պետությունը կրկին կանգնած են պատմական բախտորոշ ընտրության առջեւ: Աննկարագրելի զրկանքների միջով անցած, խաչելություն տեսած մեր նախնիների երազած անկախ եւ միջազգայնորեն ճանաչված Հայաստանը կամ պետք է կուլ գնա ռուսական ծավալապաշտական ձգտումներին ու միանա Եվրասիական տնտեսական միությանը կամ մերժի այդ առաջարկը: Հիրավի պատմական պահ է. մի կողմում ինքնիշխանության կորուստն է, մյուս կողմում` արժանապատիվ գոյությունը: Պայմանագրին միանալու դեպքում հայոց պետականությունը կկորցնի սեփական ինքնիշխանությունը` քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում:

Ազատություն կամ ենթակայություն՝ այս է խնդիրը: Երրորդը տրված չէ: Ազատությունն անսակարկելի է. այն նվաճում են ու պաշտպանում: Չկա ազատության հետ համեմատելի այլ արժեք:

Մենք` հայ ժողովրդի ներկա սերունդը եւ դուք, որպես մեր ներկայացուցիչներ, պարտավորված ենք կրել պատմական պատասխանատվություն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Մեր սերունդը, ձեր միջոցով, պետք է ընտրի խիզախման կամ նզովքի ճանապարհը. պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ կխիզախեք, հանձնելով այն՝ հավերժ նզովված կլինենք:

Կոչ եմ անում քվեարկելիս հիշել՝  ազատություն նվաճողներն ու նրա պահապանները դարեդար ապրում են ժողովրդի  հիշողության մեջ, իսկ ազատությունը վաճառքի հանողները` նզովվում հավերժ:

Կոչ եմ անում մտածել՝ ի՞նչ ենք թողնում մեր սերունդներին, վերքե՞ր թե՞ սպեղանի: Մենք վերքեր շատ ունենք, սպեղանի դրեք դրանց վրա:

Կոչ եմ անում մի պահ հոգեպես կենտրոնանալ, սավառնել դեպի ապագա, հաղորդակցվել  սերունդների հետ, լսել նրանց սրտի կանչը: Եկեք անենք այնպես, որ ստանաք նրանց օրհնանքը որպես ազատության պահապաններ:

Կոչ եմ անում վարվել այնպես, որ մեր հոգիները չտառապեն պատմական կորստի ցավից, այնպես, ինչպես մեր նախնիների հոգիների մորմոքն է մեր ականջներում անընդհատ արձագանքում:

Կոչ եմ անում հիշել՝ մեր ազատության համար մերժել ենք Բաբելոնին, աշխարհակալ Հռոմին, ծավալապաշտ Տիզբոնին, արյունարբու Սուլթանին, լեզվափոխ անող Ցարին:

Կոչ եմ անում գնահատել ձեր քվեարկության պատմական արժեքը եւ  հպարտորեն մերժել ԵՏՄ-ին միանալու ստորացուցիչ պայմանագիրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ