News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերում է 2006թ. «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանությանը: «Պաշտոնեական դիրքի չարաշահում» հոդվածը, որոց մեղադրվում է Վրաստանի նախկին նախագահը, նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում:

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հանձնարարականի հիման վրա իրականացված հետաքննությունը հաստատեց, որ մենք գործ ունենք համակարգային հանցագործության հետ», - ասվում է նոյեմբերի 27-ին հրապարակված գլխավոր դատախազության հայտարարության մեջ, հայտնում է «Վրաստանի նորությունները»

Ընդ որում, նշվում է, որ «Ալեքսանդր Գիրգվլիանիի դեմ հանցագործության թաքցնելն ու հետաքննության կեղծումը» իրականացվել է ներքին գործերի նախարար Իվանե Մերաբիշվիլիի, Սահմանադրական անվտանգության վարչության տնօրեն Դավիդ Ախալիայի, Պատիժների կատարման  վարչության պետ Բաչան Ախալիայի, գլխավոր դատախազության եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համաձայնեցված գործողությունների արդյունքում:

«Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիին սպանված են գտել 2006թ. հունվարի 28-ին, թբիլիսյան բարերից մեկում ՆԳՆ-ի պաշտոնյանների հետ վեճից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ