94 տարեկանում վախճանվել է բրիտանացի գրող Ֆիլիս Դորոթի Ջեյմսը: Նրա մամուլի քարտուղարը տեղական լրատվամիջոցներին հաղորդել է, որ «Ջեյմսի ընտանիքը տեղեկացրել է, որ գրողը մահացել է Օքսֆորդի իր տանը»:
Բրիտանական գրող Ֆիլիս Դորոթի Ջեյմսը, ով առավել հայտնի է որպես Պի Պի Ջեյմսը, հայտնի դետեկտիվ վեպերի հեղինակ է: Նրան հաճախ անվանում էին մեր ժամանակների Ագաթա Քրիստի:
Ջեյմսի ամենահայտնի ստեղծագործություններից են համարվում Ադամ Դելգլիշի եւ Քորդելիա Գրեյի մասին վեպերի շարքերը: Ընդհանուր առմամբ, նա ավելի քան 20 գիրք է գրել, որոնց մի մասի հիման վրա ֆիլմեր եւ հեռուստատեսային սերիալներ են նկարահանվել: Նրա գրքերի ընդհանուր տպաքանակը կազմում է 66 մլն:
Ջեյմսը բազմիցս գրական տարբեր մրցանակներ է ստացել, ինչպես նաեւ եղել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ: