News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի գործով նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Փորձաքննությունը պարզելու է, թե դեպքի պահին ինչ հուզական վիճակում է եղել Կատունյանը»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե այդ փորձաքննության պատասխանից հետո հնարավոր է փոփոխություն լինի գործում, Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մեկնաբանումից զերծ կմնամ, փորձագետի կողմից համապատասխան եզրակացությունից հետո արդեն կմեկնաբանեմ»:

Նշենք, որ Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն է։ Կատունյանի խոսքով՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին եւ 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը): Արման Կատունյանը կալանավորված է եւ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ