News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հրավիրվել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվում է գազի գնի բարձրացման հետ կապված երթուղայինների վարորդների բողոքը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ին ասաց, որ աշխատանքային հանդիպումը անցկացվում է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի, տրանսպորտի վարչության աշխատակիցների, երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների միջեւ: Հանդիպմանը մասնակցում են նաեւ վարորդներ։

Հիշեցնենք, որ Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր լրագրողներին ասել էր, որ իրենք առաջարկելու բարձրացնել երթուղայինների սակագինը՝ նշելով, որ ամենաօպտիմալ գինն այսօր 300 դրամն է, որից 200-ը, ըստ նրա, պետք է սուբսիդավորի քաղաքապետարանը։

Մինչ այդ վարորդները կրկին հավաքվել են Մալաթիա-Սեբաստիա շրջանում՝ Անդրանիկի արձանի հարեւանությամբ, եւ հարցի դրական լուծում չլինելու դեպքում պատրաստվում են շարժվել դեպի Հանրապետության հրապարակ:

«10 օր առաջ գազի գինը 150-160 դրամ էր, թող նորմալի բերեն, իջացնեն էդքանի: Դոլարը բարձրացավ, գազն էլ բարձրացավ. դոլարը իջավ, բայց գազի գինը 20 դրամ իջացրին, ընդամենը դա տալիս է 1000 դրամի տարբերություն: Էն ժամանակ 12000-ով քշում էինք 5 ռեյս, հիմա՝ 4-ը։ Եթե քննարկումից հետո գնի իջեցում չեղավ, գնում ենք հրապարակ: Հրապարակից հետո էլ վաղը մյուս օր ճանապարհները փակելու ենք, որ ոչ մի տրանսպորտ չաշխատի»,- NEWS.am-ին ասաց վարորդներից Վարազդատ Մարտիրոսյանը՝ նշելով, որ շատ երթուղայինների վարորդներ էլ սպասում են Նոր Նորքի Գայի պողոտայում, որտեղից անհրաժեշտության դեպքում կմիանան իրենց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին չեն աշխատում 63, 71, 75, 33 համարների երթուղայինները, մեքենաները շարքով կանգնած են Րաֆֆու փողոցում:

Նշենք, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններում տարբեր երթուղային գծեր վաղ առավոտից չեն աշխատում, գրեթե բոլոր կանգառներում մարդկանց մեծ հերթեր են գոյացել, քաղաքացիները ավելի քան 50 րոպե սպասում են երթուղայիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ