News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հուլիսի 9-ին աշխատանքային այցելությամբ եղել է Կոտայքի մարզում։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի առաջին կանգառը եղել է Մարմարիկում, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, եւ ոլորտի պատասխանատուների հետ քննարկել շինարարական աշխատանքների մանրամասներն ու ժամկետները։ Ջրամբարի կառուցումը հնարավորություն կստեղծի էլեկտրաէներգիայի տնտեսման, ինչպես նաեւ մարզի ոռոգման խնդիրների լուծման համար։ Շուրջ 4,6 մլրդ դրամի արժեքով շինարարությունն իրականացվում է ՀԲ «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում եւ կավարտվի մինչեւ տարեվերջ։

Այնուհետեւ կառավարության ղեկավարը մեկնել է Աղվերան, որտեղ մասնակցել է «Աղվերան հոթել» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը։ Միջոցառմանը հաջորդել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ հայաստանյան «Էլիտ գրուպ» ընկերության միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությունը, որով ընկերությունը ստանում է 9 մլն. դոլար։

Ամփոփելով այցը` կառավարության ղեկավարը նշել է, որ կարեւորում է մարզերի սոցիալ- տնտեսական շարունակական եւ համակողմանի զարգացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ