News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հարազատները մտահոգություն են ունեցել, որ վերջինս կարող էր ընդունել իսլամ: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 29-ին բրիտանական լրատվամիջոցներում հրապարակված նամակները: 

Քեմբրիջի համալսարանի հետազոտող Ուորեն Դոքթերը հայտնաբերել է Դվնդոլին Բերտիի նամակը, ով հետագայում ամուսանցել է վարչապետի եղբոր՝ Ջեքի հետ: Այն գրվել է 1907թ.: «Խնդրում եմ, մի ընդունիր իսլամ: Ես քո մեջ արեւելյան հակումներ եմ նկատում», - գրում է Բերթին: Ի պատասխան՝ Չերչիլը գրել է, որ «կցանկանար լինել մահմեդական»:

Գիտնականի խոսքով՝ վարչապետը երբեք լրջորեն չի մտածել իսլամ ընդունելու մասին: «Այդուհանդերձ, նա հիանում էր մահմեդական մշակույթով», - նշել է Դոքթերը, հայտնում է «Lenta.ru»-ն:

Բրիտանացի վարչապետը Սուդանում իր սպայական ծառայության ժամանակ ծանոթացել էր մահմեդական կրոնի եւ մշակույթի հետ, բացի այդ նրա ընկերն էր արաբագետ եւ պոետ Ուլֆրիդ Բլանթը: Սակայն թեեւ նրանք ընկերների էին եւ «Բլանտի էքսցենտրիկ երեկույթների ժամանակ արաբական հագուստ էին կրում, այնուամենայնիվ, ցանկացած հարցի շուրջ հազվադեպ էին համաձայնության գալիս»:

1940թ. Չերչիլը պատերազմում երկրի մահմեդականների վստահությունը շահելու համար հավանություն էր տվել Լոնդոնում կենտրոնական մզկիթի շինարարության ծրագրերին եւ այդ նպատակի համար 100 հազար ֆունտ էր առանձնացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ