News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահասների, որոնք կասկածվում են շվեդական Մալմո քաղաքում Ղուրանի հրկիզումից հետո տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու մեջ, հայտնում է գերատեսչությունը։

«Հինգշաբթի առավոտյան ձերբակալվել են մինչև 15 տարեկան երեք տղաներ, որոնց մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 3-ին Մալմյոյի Ռոզենգարդ շրջանում տեղի ունեցած բռնի անկարգությունների հետևանքով իրավապահ մարմիններին կոպտորեն խանգարելու կասկածանքով», - ասվում է Շվեդիայի ոստիկանության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ։

Ընդհանուր առմամբ ութ մարդ, այդ թվում՝ 17-ամյա մի տղա, կասկածվում է սեպտեմբերի 3-ին Ղուրանի հրկիզման միջոցառման ժամանակ և դրանից հետո Մալմյոյում տեղի ունեցած անկարգությունների մեջ։

Սեպտեմբերի 4-ի գիշերը անկարգություններ են տեղի ունեցել Մալմյոյի Ռոզենգարդ բնակելի թաղամասում՝ Ղուրանի այրման դեպքից հետո։ Ոստիկանությունը հայտնել է, որ հրկիզվել են մի քանի մեքենաներ և աղբի բաժանման շենք, իսկ իրավապահներին քարկոծել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ