News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մուսուլմանների հանդեպ բռնության եւ ատելության բռնկում է նկատվում Միացյալ Նահանգների տարածքում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռամադանի առիթով։

«Այստեղ մենք նկատում ենք ատելության եւ բռնության ահավոր բռնկում ամերիկացի մուսուլմանների հանդեպ։ Իսլամատյացությանը տեղ չկա ԱՄՆ-ում՝ երկրում, որը հիմնվել է դավանանքի ազատության եւ ներգաղթյալների, այդ թվում մուսուլման, ավանդի վրա։ Իմ վաչակազմը մշակում է իսլամատյացության դեմ պայքարի պատմության մեջ առաջին ազգային ռազմավարությունը, որպեսզի դիմակայի ատելությանը մուսուլմանների, սիկհերի, Հարավային Ասիայից եկածների եւ արաբական համայնքների հանդեպ, որտեղ էլ որ այն դրսեւորվի»,- նշել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ «պատերազմը Գազայում ահավոր տառապանքներ է պատճառել պաղեստինցի ժողովրդին։ «Զոհվել է ավելի քան 30 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ, ներառյալ հազարավոր երեխաներ»։ Բացի այդ, շարունակել է նա, «մոտ 2 մլն պաղեստինցիներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից պատերազմի հետեւանքով, նրանցից շատերը սննդի, ջրի, դեղերի եւ բնակարանի սուր կարիք ունեն»։ «Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի հետ [հումանիտար օգնության] ծավալների ավելացման ուղղությամբ ցամաքով, պնդելով, որպեսզի նա նպաստի երթուղիների ընդլայնմանը եւ ավելի շատ անցակետեր բացի, որպեսզի ավելի շատ օգնություն հասցվի ավելի մեծ թվով մարդկանց»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

«Առայժմ մենք Գազա ենք հասցնում կենսականորեն կարեւոր օգնություն, Միացյալ Նահանգները կշարունակի անընդհատ աշխատանքը հրադադարի հաստատման համար առնվազն վեց շաբաթով, պատանդների ազատման գործարքի շրջանակում։ Եվ մենք կշարունակենք աշխատանքը երկարատեւ կայունության, անվտանգության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա ներառում է երկու պետությունների գոյության սկզբունքը, որպեսզի ապահովվեն պաղեստինցիների եւ իսրայելցիների հավասար հնարավորություններն ազատության, արժանապատվության, անվտանգության եւ բարգավաճման համար։ Սա ամուր խաղաղության միակ ճանապարհն է»,- նշել է Բայդենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Դանիայում Եգիպտոսի դեսպանատան առաջ դարձյալ այրել են Ղուրանը
Սա Դանիայում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ համանման գործողությունն է
Ամենաշատ