Միխայիլ Պողոսյանը կարող է լքել Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունվարի 16-ին կքննարկի կորպորացիայի նախագահի իրավասությունների դադարեցման մասին հարցը:

2011թ. փետրվարից կորպորացիայի նախագահը Միխայիլ Պողոսյանն է: Վերջինիս հետ 5 տարով գործարք է կնքվել, որի ժամկետը պետք է լրանար 2016թ. փետրվարին:

Տնօրենների խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2015թ. հունվարի 12-ին: Օրակարգում ներառվել են կորպորացիայի «միանձնյա գործադիր մարմնի (նախագահի) » իրավասությունների վաղաժամ դադարեցման, կորպորացիայի նախագահի ընտրության եւ այդ պաշտոնի հետ կապված այլ հարցեր:

Միավորված ավիաշինարարական կորպորացիան ստեղծվել է 2006թ. եւ միավորում է Ռուսաստանի բոլոր խոշոր ավիաշինարարական գրասենյակներն ու ավիագործարանները: