News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում լրջորեն քննարկում են բանտարկյալ Լամիա Գուլիեւայի երեխայի հոր անձի հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լ.Գուլիեւայի պատմությունն ամենասկանդալայիններից է Ադրբեջանի քրեական խրոնիկայում: Նա դատապարտվել է իր փեսացուի հետ Շամխորի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավարի՝ հայտնի մաֆիոզ Ասլան Ասլանովի որդու սպանությանը մասնակցության համար: Դատարանում մարդասպանները խոստովանել են մեղքը՝ հայտարարելով, որ այդպիսով պաշտպանել են իրենց պատիվն ու արժանապատվությունը:

Տարիներ անց Գուլիեւան բանտում երեխա է ունեցել, ինչը սկսել է նրա երեխայի հոր մասին խոսակցությունների առիթ տալ: Ըստ «Ազադլիգ» պարբերականի, Լամիա Գուլիեւան իր փաստաբանի միջոցով նամակ է ուղարկել՝ նշելով, որ իրեն դուր չի գալիս իր անձի շուրջ նման իրարանցումից:

«Ինձ անհանգստացնում է այն, որ բոլորին մտահոգում է իմ երեխայի հոր հարցը, մինչդեռ ոչ ոք չէր հետաքրքրվում այն խնդիրներով, որոնց ես բախվել եմ: Պետք չէ մեղադրել ուղղիչ տան աշխատակիցներին, նրանք ոչ մի առնչություն չունեն իմ երեխայի հետ: Ինձ ոչ ոք չի բռնաբարել, ես իմ սեփական ցանկությամբ եմ հղիացել: Ես բանտում եմ 15 տարեկանից եւ ազատ արձակման օրերն ու ժամերն էի հաշվում: Սակայն ինձ առաջադրված կեղծ մեղադրանքները սպանեցին ազատագրման հույսը»,- ասել է Լամիա Գուլիեւան:

Նրա խոսքով, իր բանտարկության ժամկետը եւս 6 տարով երկարացնելուց հետո ինքը խորը դեպրեսիայի մեջ է ընկել եւ փրկվելու համար որոշել է երեխա ունենալ:

«Ես տղամարդու հետ կապի մեջ մտա անհույս վիճակի պատճառով: Կարծում էի՝ բանտում կանցկացնեմ մնացած ամբողջ կյանքս: Մինչ քննարկում էին իմ վերաքննիչ բողոքը, ես Բաքվի բանտում էի: Այնտեղ էլ սեռական կապի մեջ մտա կալանավորներից մեկի հետ, ով իր դատավճռին էր սպասում: Հենց նա էլ իմ երեխայի հայրն է: Այս մասին ես արդեն պատմել եմ քննիչներին եւ ներկայացրել եմ ԴՆԹ-ի նմուշները»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ