News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հունաստանն ու Եվրախումբը դեռեւս համաձայնության չեն եկել Հունաստանին հատկացվեղ օգնության պայմանների կատարման հարցի շուրջ։ Բանակցությունները  կշարունակվեն փետրվարի 16-ին։ Այդ մասին հերթական հանդիպման ավարտին հայտարարել է Եվրախմբի նախագահ Երուն Դեյսելբլումը։

«Մենք կառուցողական  ու հագեցած քննարկում ենք ունեցել եւ որոշակի առաջընթաց ենք գրանցել։ Սակայն այն դեռեւս բավարար չէ ընդհանուր հայտարարի գալու համար։ Այս փուլում մենք հիմքեր չենք տեսնում համատեղ հայտարարություն նախապատրաստելու համար։ Բանակցությունները կշարունակվեն նաեւ երկուշաբթի»,- մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը։

Իր հերթին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտնել է, որ Հունաստանը շարունակում է պնդել Եվրախմբի հետ օգնության մասին նոր համաձայնություն ստորագրելու հարցում։

 Նա նաեւ հույս է հայտնել, որ փետրվարի 16-ին կայանալիք Եվրախմբի պլանային հանդիպման ժամանակ  իրենք փոխհամաձայնության կգան։

«Կարծում եմ, երկուշաբթի մենք կկարողանանք հասնել համաձայնության, որը կփրկի երկիրը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ