News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մահվանից մեկ տարի անց հայտնաբերված՝ Վանաձորի բնակիչ, 38-ամյա Սումբատ Ասլիկյանի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցվել:

NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015 թվականի հունվարի 3-ին Վանաձորի Նարեկացու 28 հասցեում գտնվող նախկին շինարարական իրերի կոմբինատի տարածքի չօգտագործվող ավտոտնակում հայտնաբերվել է պարանոցից մալուխի մեկուսիչով կախվելու միջոցով ինքնասպանություն գործած, Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Սումբատ Ասլիկյանի դիակը: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ 2015 թվականի հունվարի 13-ին ստացված դատաբժշկական փորձաքննության թիվ 16 եզրակացության համաձայն՝ հանգուցյալի մահը վրա է հասել շուրջ մեկ տարի առաջ:

Դիակի խորը նեխային փոփոխությունների հետեւանքով, դիակի կմախքացման եւ դիակի փափուկ հյուսվածքների ու ներքին օրգանների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել հանգուցյալի մահվան պատճառը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ