News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայում փնտրում են ազգությամբ հայ Ն. Թ.Ա.-ին, ով մեղադրվում է դատախազ ներկայանալով մեծ գումարներ շորթելու մեջ։

Թուրքական Gunebakis կայքի փոխանցմամբ՝ Տրապիզոնի բանկերից մեկը զանգահարած անձը ներկայացել է որպես դատախազ եւ նշել, թե ցանկանում է 10 հազար դոլար գնել, որից հետո խնդրել է այդ գումարը բերել դատախազություն եւ վերցնել համարժեք թուրքական լիրան։

Բանկի աշխատակիցը 10 հազար դոլարով եկել է դատախազություն եւ զանգահարել «դատախազին», իսկ վերջինս պատասխանել է թե այդ պահին խորհրդակցության եւ դատախազության անվտանգության աշխատակցին թող հանձնի դոլարը, իսկ ինքը ազատվելուն պես կտա թուրքական լիրաները։

Բանկի աշխատակիցը 10 հազար դոլարը հանձնել է իրեն մոտեցած մի անձի եւ զանգել «դատախազին», սակայն հեռախոսահամարն անջատված է եղել։ Բանկի աշխատակիցը հասկացել է, որ խաբնվել է եւ դիմել է դատախազություն։

Ոստիկանությունը ուսումնասիրել է տեսախցիկների տեսագրությունները եւ պարզել, որ դատախազ ներկայացած անձը ազգությամբ հայ, Իզմիրում գրանցված Ն.Թ.Ա.-ն է, ով ներկայանում է դատախազ եւ քաղաքացիներից գումարներ շորթում։

Ոստիկանությունն աշխատանքներ է սկսել «դատախազ» ներկայացող հային հայտնաբերելու ուղղությամբ։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ