News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից նախաձեռնված համահայկական «Վառիր քո մոմը» ֆլեշ մոբը շարունակում է ծավալվել: Ֆլեշ մոբին արդեն միացել են մասնակիցներ ինչպես Հայաստանից, այպես էլ արտերկրից, ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Օրերս ֆլեշ մոբին է միացել նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող` ազգությամբ հնդիկ Կապիլ Դասը:

Հիշեցնենք, որ ֆլեշ մոբի միջոցով կենտրոնն ընդգծում է, որ Եղեռնի 100-ամյակն իրականում Վերածննդի խորհուրդ ունի եւ որ հենց այդքան պահանջվեց հայերից կրկին ամուր ոտքի վրա կանգնելու համար: Այս եղանակով կենտրոնը նպատակ ունի աշխարհասփյուռ հայությունից ապրիլ ամսին խորհրդանշական թվով` 1.5 միլիոն հայերի հրավիրել Հայաստան:

Համահայկական ֆլեշ մոբին ցանկության դեպքում կարող է մասնակցել ցանկացած հայ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Դրա համար ֆլեշ մոբի մասնակիցը տեսանյութի միջոցով Հայաստան ժամանելու հրավեր է ուղարկում արտերկրում բնակվող հայի: Ձեռքում բռնելով վառվող մոմ` մասնակիցը դրսում գտնվող իր ընկերոջը կամ բարեկամին կոչ է անում ապրիլին գալ Հայաստան` միասին այդ մոմը վառելու: Այնուհետեւ` տեսանյութի վերջում, մասնակիցը նշում է մի քանի հոգու` ներգրավելով նրանց ֆլեշ մոբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ