News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակչուհի Շախբազյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, թե 2015թ. փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, «Արմենիա» ՀԲ կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Շախբազյանը թիկունքային շրջանի ծակած կտրած թափանցող վերքով բժշկական օգնության է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ։

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, եւ նույն օրը Շախբազյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ ՀՀ քաղաքացի Հ.Ներսիսյանը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ փետրվարի 19-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նկատի ունենալով, որ քրեական գործով մեղադրյալը հանդիսանում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսքգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներով՝ քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ