News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ: Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ ԲՀԿ նախագահի եւ տեղակալի ընտրության հարցը: Պատգամավորները հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն, շեշտելով, որ նա կուսակցության ակունքներում է կանգնած, ակտիվ քաղաքական գործիչ է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալին, ապա որոշել են այդ պաշտոնը վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, ում անունը շրջանառվում էր մի շարք քրեական գործերի շրջանակներում, մասնավորապես՝ Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով:

ԲՀԿ նախագահի տեղակալի հարցում Վարդան Վարդանյանի թեկնածությունը պնդողները նշել են, որ նա կուսակցության հիմնադիրներից է, պաշտոնը թողնելուց հետո անգամ չի լքել ԲՀԿ-ն, զբաղվել է կուսակցական աշխատանքով: Խմբակցության նիստին մասնակցել են բացառապես պատգամավորները, իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ովքեր արդեն լքել են ԲՀԿ-ն կամ պատրաստվում են լքել: Այս քննարկումներից անմասն եւ շատ դժգոհ է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմ Աբրահամ Մանուկյանը՝ «Հայկոոպի Աբոն»:

Նա շատ կցանկանար առանցքային դեր ունենալ եւ կարեւոր պաշտոն զբաղեցնել նոր կազմավորվելիք ԲՀԿ-ում, սակայն Ծառուկյանից հետո դա դժվար կլինի: Որոշ ԲՀԿ-ականներ այդքան էլ լավ չեն վերաբերվում նրան, ասում են, թե նա խարդավանքների մեծ վարպետ է: Թեեւ պակաս վարպետ չի համարվում նաեւ Նաիրա Զոհրաբյանը, ով հաստատ չի ներելու Մանուկյանի՝ իր հասցեին օրերս ասված խոսքը, թե «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:

Ի դեպ, ասում են, այս նիստից հետո Աբրահամ Մանուկյանը եւ մի քանի ԲՀԿ-ականներ հավաքվել են «Տրիումֆ» սրճարանում, քննարկել իրենց հետագա անելիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ