News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 4-ին, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը /Շվեյցարիա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շեվիմը /Թուրքիա/:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ